Պատի սկաներ PS 85

Նյութեր չեն գտնվել։

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ եվ կիրառություն

Առանձնահատկություններ
  • Բազմաֆունկցիոնալ և հեշտ օգտագործվող պատի սկաներ, որն օգնում է խուսափել սխալ վայրում հորատման հետևանքով առաջացող վնասներից
  • Ավելի հեշտ օգտագործում․ մեծ էկրան, հարմարավետ մենյուներ և սկանավորման տվյալները SD քարտի միջոցով արտահանելու հնարավորություն
  • Բարելավված էրգոնոմիկա․ թեթև կառուցվածք և մեծ բռնակ՝ գործիքն ավելի հուսալի պահելու համար
  • Երկարակյաց կառուցվածք․ հարվածակայուն և փոշուց պաշտպանված՝ շինհրապարակի ծանր պայմաններին դիմակայելու համար
  • Hilti մարտկոցային հարթակ․ պատի սկաները կարող է աշխատել նույն Li-ion մարտկոցներով (2.6 և 4.0 Ah), որոնք օգտագործվում են Hilti-ի մյուս 12 Վ լարազուրկ գործիքների համար։
Կիրառություն
  • Հորատման, կորինգի, կտրելու կամ ակոսներ բացելու աշխատանքների ընթացքում պատի ներսում գտնվող օբյեկտների հայտնաբերում՝ դրանց վնասումից խուսափելու համար (մինչև 85 մմ խորություն՝ կախված նյութից)
  • Թաքնված օբյեկտների նյութի և չափերի գնահատում․ բազմակի սենսորներ՝ ամրանների (արմատուրա), լարման տակ գտնվող լարերի, փայտե ենթակառույցների, մետաղական և պլաստիկ խողովակների հայտնաբերման համար
  • Հարմար է սկանավորման համար բետոնի (թաց և չոր), աղյուսի, գիպսաստվարաթղթի և սալիկների միջով
  • Պատի ներսում գտնվող օբյեկտների հայտնաբերում՝ հորատման, կորինգի, կտրելու կամ ակոսներ բացելու ժամանակ վնասումից խուսափելու նպատակով (մինչև 3-3/8 դյույմ խորություն՝ կախված նյութից)

Տեղեկատվություն ապրանքի վերաբերյալ

‍

Պատի սկաներ PS 85
  • Ապրանքի համարը՝ 2286694
  • Փաթեթում ապրանքների քանակը՝ 1

‍

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Օբյեկտների հայտնաբերման առավելագույն խորություն․ 85 մմ
  • Տեղորոշման ճշգրտություն․ ±5-ից ±10 մմ
  • Երկու հարևան օբյեկտների միջև նվազագույն հեռավորություն․ 40 մմ
  • Տվյալների հիշողություն (սկաներ)․ մոտ 200 սկան (SD քարտում), մոտ 10 սկան (ներքին flash հիշողությունում)
  • Մաքս. աշխատանքի տևողությունը․ 8 ժամ
  • Աշխատանքային ջերմաստիճանի տիրույթը․ -10°C-ից մինչև +50°C
  • Չափսեր (Ե × Լ × Բ)․ 264 × 115 × 100 մմ
  • Քաշը մարտկոցներով․ 1 կգ

Փաստաթղթեր

Կապվեք մեզ հետ