Ծանոթացեք Hilti  ներկայացուցչությանը Հայաստանում

ԷՅՉ-ՔՈՆ ՍՊԸ

“ԷՅՉ-ՔՈՆ” ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2004 թվականին, հանդիսանում է Hilti ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը և Hilti ապրանքների և ծառայությունների լիազորված մատակարարը Հայաստանի Հանրապետությունում:
Ընկերության տնօրեն՝ Անահիտ Համբարձումյան։
Hilti վաճառասրահը, գրասենյակը և գործիքների տեխնիկական սպասարկման կենտրոնը գտնվում են Երևանում, Երվանդ Քոչար փողոցի 19/28 հասցեում։

“ԷՅՉ-ՔՈՆ” ՍՊԸ-ն առաջարկում է Hilti ապրանքների ամբողջական տեսականի ներառյալ՝ պրոֆեսիոնալ շինարարական գործիքներ և պարագաներ, չափման սարքավորումներ, ամրացման և մոնտաժային համակարգեր, ալմաստե հորատիչ համակարգեր, ինչպես նաև սպառողական ապրանքներ։
Հաճախորդներին հասանելի են հետևյալ ծառայությունները՝ տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն, Hilti գործիքների վերանորոգման և սպասարկման ծառայություններ, գործիքների մինչև 2 տարի անվճար սպասարկում, օրիգինալ պահեստամասերի հասանելիություն և մինչև 20 տարվա երաշխիք՝ արտադրական թերության դեպքում։

Այս ամենի շնորհիվ մեր Ընկերությունը դարձել է վստահելի գործընկեր՝ Հայաստանի շինարարական ոլորտի մասնագետների համար, ովքեր կարևորում են որակը, նորարարությունը և հուսալիությունը, երաշխավորված Hilti ապրանքանիշի համաշխարհային հեղինակությամբ։

Լրացուցիչ հոդվածներ

Հաճախորդների սպասարկում

Խորհրդատվություն, պատվերներ, առաքումներ և վերանորոգումներ՝ մեկ հեռախոսազանգով։

Ավելին
Hilti Ընկերության պատմություն

Hilti Ընկերությունը հիմնադրվել է 1941 թվականին՝ փոքր ընտանիքից վերածվելով վստահելի գլոբալ բիզնեսի: Այսօր Hilti գլխավոր գրասենյակը գտնվում է Լիխտենշտեյնի Թագավորությունում, որտեղ Martin Hilti-ն հիմնել է Ընկերությունը։

Ավելին
Hilti վաճառասրահ

Ստացեք խորհրդատվություն Hilti-ի արտադրանքների վերաբերյալ և փորձարկեք դրանք տեղում։

Ավելին
Կապվեք մեզ հետ