Hilti Ընկերության պատմություն

Hilti Ընկերությունը հիմնադրվել է 1941 թ․ Լիխտենշտեյնի Թագավորությունում Martin Hilti-ի կողմից՝ փոքր ընտանիքից վերածվելով վստահելի գլոբալ բիզնեսի:

Hilti-ում մենք նախագծում և արտադրում ենք առաջատար տեխնոլոգիաներ, ծրագրային ապահովում և ծառայություններ, որոնք հզորացնում են մասնագիտական շինարարական արդյունաբերությունը: Մենք գլոբալ ենք՝ տեղակայված աշխարհի ավելի քան 120 երկրներում՝ ավելի քան 30,000 աշխատակիցներով, ովքեր նպաստում են շինարարական աշխատանքների պարզեցմանը, արագացմանը և անվտանգությանը, միաժամանակ ամեն օր ոգեշնչելով հաճախորդներին տեխնոլոգիապես առաջատար արտադրանքով, համակարգերով, ծրագրային ապահովմամբ և ծառայություններով: Բարելավումների բազմաթիվ գաղափարներ մշակվում են անմիջապես շինհրապարակներում:

Այն դեպքերում երբ Hilti լուծում գոյություն չունի, այն կմշակվի: Ահա թե ինչու Ընկերությունը ամեն տարի վաճառքի մոտ 6 տոկոսը ներդնում է հետազոտությունների և զարգացման մեջ:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ

Ռազմավարական նպատակը կայուն արժեքի ստեղծումն է՝ շուկայում առաջատարության և տարբերվելու շնորհիվ: Ընկերությունը ֆինանսական հեռատեսությամբ է գործում դեռևս 1941 թվականին՝ եղբայրներ Eugen և Martin Hilti-ի կողմից հիմնադրվելու պահից։ Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Martin Hilti-ի Ընտանեկան Հիմնադրամին, որը ապահովում է ընկերության երկարաժամկետ շարունակականությունը։ Hilti-ն կառուցում է ավելի լավ ապագա՝ կայուն և նորարարական լուծումներով։

Ընկերությունը հավասարապես աջակցում է հասարակությանը և շրջակա միջավայրին՝ ակտիվորեն ձգտելով ավելի լավ ապագայի թե՛ հիմնական գործունեության ոլորտում, թե՛ դրանից դուրս: Բարեգործական Hilti Հիմնադրամին զուգահեռ, ընկերության արժեքները՝ ազնվություն, խիզախություն, թիմային աշխատանք և նվիրվածություն, դրսևորվում են ամեն օր թիմի անդամների, գործընկերների և հաճախորդների հետ փոխհարաբերություններում։

Լրացուցիչ հոդվածներ

Գործիքների տեխ․սպասրկում

Արագ, պարզ և մատչելի գործիքների սպասարկում

Ավելին
Հիմնական նպատակը եվ արժեքները

Ավելի լավ ապագա կառուցելը մեր ամեն ինչի հիմքում է:

Ավելին
Քանդում

Քանդման էլեկտրական գործիքների մեծ տեսականի՝ պրոֆեսիոնալ շինարարների համար, անվտանգությամբ և բարձր արտադրողականությամբ։

Ավելին
Կապվեք մեզ հետ