ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ եվ կիրառություն
Առանձնահատկություններ
- Արտադրողականություն, բազմաֆունկցիոնալություն և էրգոնոմիկա մեկ սարքում՝ TE 6-22 մարտկոցային պերֆորատորը ունի լայն հորատման հնարավորություններ, քանդման ռեժիմ և ապահովում է հարմարավետություն ամբողջ օրվա ընթացքում:
- Նվազեցված հոգնածություն՝ գործիքը այժմ դարձել է ավելի թեթև, ինչը հնարավորություն է տալիս կատարել ավելի մեծ ծավալի աշխատանքներ բետոնի հորատման ժամանակ։
- Բարելավված կառավարում՝ ավելի լավ հավասարակշռություն և ձեռքի ձևին համապատասխան բռնակներ ցանկացած դիրքում հորատելու, քանդելու կամ պտուտակելու համար։
- Անվտանգության ամբողջական համակարգ – ներառում է Active Torque Control (ATC)՝ ձեզ պաշտպանելու համար գործիքի չկառավարվող պտույտներից, եթե ծայրը խցանվի, և Active Vibration Reduction (AVR)՝ նվազեցնելու ցնցումների ազդեցությունը։
Կիրառություն
- Հորատում բետոնում և աղյուսե շարվածքում։
- Գործնականում փոշուց զերծ հորատում (անհրաժեշտ է TE DRS-4/6 փոշու հեռացման համակարգ կամ TE DRS-C փոշեկուլը միացնելու համար ադապտեր)։
- Թեթև հորատման աշխատանքներ ինչպիսիք են՝ սալիկների հեռացումը, անցքերի մաքրումը կամ մակերեսների ուղիղ մշակումը։
- Փայտի և պողպատի վրա պարբերաբար հորատում (օգտագործելով արագ ամրացվող գայլիկոն)։
- Սովորական անկեռների և կտրվածքով անկեռների տեղադրում (օգտագործելով լրացուցիչ TE-C գայլիկոն)։
Տեղեկատվություն ապրանքի վերաբերյալ

Մարտկոցային պերֆորատոր TE 6-22 (տուփ)
- Ապրանքի կոդ #2253082

Մարտկոցային պերֆորատոր TE 6-22 (ճամպրուկ)
- Ապրանքի կոդ #2253058
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- Քաշը համաձայն EPTA 01/2003 ընթացակարգի` 2.84 կգ
- Հարվածային հորատման օպտիմալ միջակայք` 6 – 18 մմ
- Հարվածային հորատման տրամագծի միջակայք` 4 – 28 մմ
- Հարվածի էներգիա` 2.5 Ջ
- Հարվածային հորատման պտտման արագություն` 1050 պտ/րոպե
- Ֆունկցիոնալություն` Մոմենտի վերահսկման համակարգ (ATC), Ակտիվ ցնցման նվազեցում (AVR), Հորատում, Քերծում, Խորության սահմանափակիչ, Հանվող գայլիկոն, Հակադարձում, Մեխանիկական միակցիչ
- Եռանցքային ցնցում բետոնի հարվածային հորատման ժամանակ (ah,HD)` 10.6 մ/վ² (Առաջարկվող համադրություն՝ մարտկոց B22-85 + TE DRS-4/6), 10.7 մ/վ² (Համադրությունը՝ ըստ EN 60745-2-6: B22-85)
- Համատեղելի է փոշու հեռացման հետևյալ համակարգերի հետ` TE DRS-4/6, TE DRS-C

















