GX 3 Գազային ամրացման գործիք

Նյութեր չեն գտնվել։

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ եվ կիրառություն

Առանձնահատկություններ
  • Մեկ էներգիայի աղբյուր, մարտկոցների վերալիցքավորման կարիք չկա
  • Կորաձև, 40 մեխ տարողությամբ պահունակ՝ նեղ տարածքներում և խորը պրոֆիլներում ավելի հեշտ հասանելիության համար
  • Ամրացման բարձր արագություն՝ բարձր արտադրողականության և առավելագույն արդյունավետության համար
  • Մեխերի լայն տեսականի՝ տարբեր տեսակի նյութերի վրա ամրացման համար
  • Գազի մակարդակի ցուցիչն օգնում է խուսափել գազի անսպասելի սպառումից
Կիրառություն
  • Գիպսաստվարաթղթե պատերի մետաղական կանգնակների/պրոֆիլների ամրացում հատակներին, պատերին և առաստաղներին՝ բետոնի, պինդ քարե շարվածքի կամ պողպատի վրա
  • Ցանցերի, թաղանթների կամ փայլաթիթեղի ամրացում բետոնե պատերին՝ հատուկ տափօղակների պահիչներով
  • Պատի կապերի ամրացում բետոնի, պինդ քարե շարվածքի կամ պողպատի վրա. խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ տափօղակի պահիչ
  • Հարմար է բետոնի, պինդ քարե շարվածքի կամ պողպատի վրա տարբեր թեթև ամրացման աշխատանքների համար
  • Մալուխների, խողովակների կամ տարբեր թեթև էլեկտրական սարքավորումների ամրացում. խորհուրդ է տրվում օգտագործել ME մեխամղիչի քթամասը

Տեղեկատվություն ապրանքի վերաբերյալ

Գազային ամրացման գործիք GX 3՝ պատյանով
  • Ապրանքի համարը: 2102195

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Չափերը (Ե × Լ): 436 × 132 մմ
  • Գործիքի կորպուսի քաշը: 3.99 կգ
  • Ամրակների երկարության միջակայքը: 14–39 մմ
  • Էներգիայի աղբյուրի տեսակը: GC 40 գազի բալոն, GC 41 գազի բալոն, GC 42 գազի բալոն
  • Hilti Connect: Այո
  • Առավելագույն հզորությունը: 100 Ջ

Փաստաթղթեր

Կապվեք մեզ հետ