Ստանդարտ պայմաններ և դրույթներ
ԱՌՑԱՆՑ ՎԱՃԱՌՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1.0 Վճարման պայմաններ
1.1 Մեր գործնական նամակագրությունը գրանցում է նախկինում համաձայնեցված վճարման պայմանները։
1.2 Ուշացած հաշիվ-ապրանքագրերի վճարումները կհանգեցնեն ձեր գնման պատվերների կատարման կասեցմանը։
1.3 Ապրանքների առաքման ցանկացած սխալի / անհամապատասխանության վերաբերյալ կապ հաստատեք H-Con LLC Hilti Armenia հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ՝ հաշիվ-ապրանքագիրը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում։
2.0 Գներ և վաճառքի պայմաններ
2.1 Կոմերցիոն առաջարկի և հաշիվ-ապրանքագրերի մեջ նշված գները վերջնական են՝ համաձայնեցված զեղչի կիրառմամբ։
3.0 Առաքում
3.1 H-Con LLC Hilti Armenia-ն իրականացնում է անվճար առաքում գնման պատվերի ստացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ Երևան քաղաքի տարածքում։
3.2 Եթե հաճախորդը պատվերը ստանալիս հայտնաբերում է ապրանքների գնի կամ քանակի որևէ անհամապատասխանություն, ապա պարտավոր է տեղեկացնել H-Con LLC Hilti Armenia հաճախորդների սպասարկման կենտրոնի ներկայացուցչին՝ նշելով հաշիվ-ապրանքագրի համարը և պահանջվող մանրամասները՝ ապրանքի ստացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում։
3.3 H-Con LLC Hilti Armenia-ն իրավունք ունի պահանջել փոխհատուցում Երևանից դուրս առաքվող պատվերների համար։
4.0 Վերադարձի քաղաքականություն
4.1 Հաճախորդն իրավունք ունի փոխարինել գնված ապրանքը՝ համաձայն ՀՀ օրենսդրության։
4.2 Հաճախորդի համար հատուկ ներմուծված ապրանքները ենթակա չեն վերադարձի։
4.3 Հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքները ենթակա չեն վերադարձի։
5.0 Սպասարկում
5.1 Վերանորոգման օրվանից վեց ամսվա ընթացքում չվճարելու դեպքում, H-Con LLC Hilti Armenia-ն իրավունք ունի տնօրինել վերանորոգված սարքավորումը, հաճախորդը իրավունք չունի պահանջներ ներկայացնել։
5.2 Վերանորոգման գումարը հաճախորդի կողմից չհամաձայնացնելու դեպքում, սարքավորումը պետք է վերադարձվի ապամոնտաժված (չհավաքված) տեսքով։
6.0 Գնման պատվերների ընդունում
6.1 Հաճախորդի կողմից ապրանքների մատակարարման համար կատարված բոլոր գնման պատվերները կարգավորվում են H-Con LLC Hilti Armenia-ի պայմաններով և դրույթներով։
6.2 Հաճախորդի ստորագրությունը հաշիվ-ապրանքագրի վրա ապրանքի ստացման օրինական հաստատումն է։
7.0 HILTI գործիքների երաշխիոային սպասարկում
7.1 Արտադրողի 20 տարվա երաշխիք
7.2 Hilti-ի «Անվճար ժամանակաշռջան» երաշխիքը ենթադրում է վերանորոգման ծախսերի բացակայություն գործիքի գնման օրվանից երկու (2) տարվա ընթացքում (բացառությամբ անկյունային հղկող սարքերի), որը ներառում է՝
• Տեխնիկի աշխատանքի ծախսերը
• Տեղափոխման ծախսերը ք. Երևանում
• Մաշվածությանը ենթարկված պահեստամասերի փոխարինումը
• Գործիքի պրոֆիլատկտիկ սպասարկումը՝ պայմանավորված գործիքի սպասարկման ցուցիչի միանալով
• Ֆունկցիոնալության ստուգումները, կարգավորումները և անվտանգության ստուգումները
7.3 Երաշխիքային ժամկետի ավարտից հետո վերանորոգման արժեքը չի կարող գերազանցել նոր նմանատիպ ապրանքի հրապարակված գնի 40%-ը։
Եթե վերանորոգման արժեքը մնում է Hilti-ի վերանորոգման արժեքի սահմանից ցածր, Գնորդը վճարում է վերանորոգման իրական արժեքը։
8.0 Լիազորություն
8.1 H-Con LLC Hilti Armenia-ն պատասխանատվություն չի կրում ապրանքների մատակարարման ուշացումից ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջացած որևէ վնասի, ծախսի, տուգանքի, կորստի (ծախսերի) կամ վճարի համար:
8.2 H-Con LLC Hilti Armenia-ն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում փոփոխել վերը նշված պայմանները / դրույթները:
Նշումներ՝
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման ծառայության հետ՝ +37433201524 հեռախոսահամարով։