Հանդիպեք մեր Hilti դիստրիբյուտորին
Որևէ աջակցության կարիք ունե՞ք: Կապվեք մեր տեղական Hilti դիստրիբյուտորի հետ.

Հ-ԿՈՆ ՍՊԸ
“ԷՅՉ-ՔՈՆ” ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2004 թվականին, հանդիսանում է Hilti ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը և Hilti ապրանքների և ծառայությունների լիազորված մատակարարը Հայաստանի Հանրապետությունում:
Ընկերության տնօրեն՝ Անահիտ Համբարձումյան։
Hilti վաճառասրահը, գրասենյակը և գործիքների տեխնիկական սպասարկման կենտրոնը գտնվում են Երևանում, Երվանդ Քոչար փողոցի 19/28 հասցեում։
“ԷՅՉ-ՔՈՆ” ՍՊԸ-ն առաջարկում է Hilti ապրանքների ամբողջական տեսականի ներառյալ՝ պրոֆեսիոնալ շինարարական գործիքներ և պարագաներ, չափման սարքավորումներ, ամրացման և մոնտաժային համակարգեր, ալմաստե հորատման համակարգեր, ինչպես նաև սպառողական ապրանքներ։
Հաճախորդներին հասանելի են հետևյալ ծառայությունները՝ տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն, Hilti գործիքների վերանորոգման և սպասարկման ծառայություններ, գործիքների մինչև 2 տարի անվճար սպասարկում, օրիգինալ պահեստամասերի հասանելիություն և մինչև 20 տարվա երաշխիք՝ արտադրական թերության դեպքում։
Այս աշնորհիվ մեր Ընկերությունը դարձել է վստահելի գործընկեր՝ Հայաստանի շինարարական ոլորտի մասնագետների համար, ովքեր կարևորում են որակը, նորարարությունը և հուսալիությունը, երաշխավորված Hilti ապրանքանիշի համաշխարհային հեղինակությամբ։